Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը:

«Ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքները»,- հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Ադրբեջանում ձյուդոյի տարվա կարևորագույն ստուգատեսն անցկացվելու է սեպտեմբերի 20-27-ը:

Մեկնաբանել