Խաղողը՝ ջրի գնով

Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչները բողոքում են խաղողի մթերման գնից։ Մթերող գործարանները, խաղողագործների խոսքով, իրենց համար ապահովելով գերշահույթ՝ գրեթե ինքնարժեքով են գնում խաղողը։ Գյուղացիների պնդմամբ՝ գործարանների առաջարկած գումարը բավարար չէ անգամ ապրուստը հոգալու համար։ Ասում են՝ «Հայաստանում 1 շիշ ջուրն ավելի թանկ է, քան 1 կգ խաղողը»։

Մեկնաբանել