Աղբը հասավ «Սանիտեքի» գրասենյակ

Մի խումբ քաղաքացիներ, բողոքելով Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիտեք» ընկերության աշխատանքից և ամբողջ քաղաքում աղբի կուտակումներից, իրենց տան աղբը որոշել են դատարկել ոչ թե մոտակա աղբամանում, այլ «Սանիտեք»-ի գրասենյակում։ Այստեղ լրագրողների հարցերին պատասխանող չեղավ․ ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ տնօրենը քաղաքում չէ և հուզող հարցերին կպատասխանի հաջորդ շաբաթ՝ մամուլի ասուլիսի ժամանակ։