Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պարզաբանումը՝ Խանջյանի և Էգոյանի անձնագրերի վերաբերյալ

«ՀՀ նախագահի հրամանագրով, Արսինե Խանջյանին ու Ատոմ Էգոյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Մինչ այդ նրանց ունեցածը եղել է կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթեր՝ հատուկ անձնագրեր»․ այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը՝ պարզաբանելով, թե երեկ ինչ անձնագրեր են տրվել հայտնի կինոռեժիսոր Ատոմ էգոյանին և դերասանուհի Արսինե Խանջյանին, և թե ինչ անձնագրեր էին ստացել նրանք 2002-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։

«Հատուկ անձնագիրը ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ չէ, այլ կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ է»,- մանրամասնել է վարչության պետը՝ ավելացնելով, որ գոյություն ունի կացության երեք կարգավիճակ՝ ժամանակավոր, մշտական և հատուկ։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ անձնագրեր է հանձնել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին և կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին։

Մեկնաբանել