ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանն այլևս չի հետախուզվում Ռուսաստանում

«Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Ռուսաստանը որոշել է չեղարկել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը: Միքայել Հարությունյանը Մարտի 1-ի քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Հայաստանում Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և որոշ տեղեկությունների համաձայն` նա Ռուսաստանում է։

ՀՀ ոստիկանությունից լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են, որ Ռուսաստանից գրություն է ստացվել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին:

Լուսանկարում ձախից աջ՝ պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանն ու Միքայել Հարությունյանը

Մեկնաբանել