Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում այսօր հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հիմնական հարցերը, համագործակցությունը եվրասիական տարածքում, մասնավորապես՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ-ի շրջանակում։

Հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը գրառումն է կատարել ՖեյսԲուք սոցիալական ցանցում, որում Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է որակել և ասել՝ հայ-ռռւսական հարաբերությունները փայլուն են, դրանցում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ: