Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Վրաստանի վարչապետը

Վաղը՝ սեպտեմբերի 10-ին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան. տեղեկացնում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը:

Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։ Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

Օգոստոսի վերջին Մամուկա Բախտաձեն “>այցելել է Բաքու: