Արամի 23-ը՝ փլուզման եզրին

Արամի 23 հասցեում պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, փլուզման եզրին է։ Շենքի մի պատը հարակից է Տերյան փողոցին, որտեղ «Հին Երևան» նախագծով իրականացվում են շինարարական աշխատանքներ: Դրանք, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի պնդմամբ, ընթանում են «բազմաթիվ նորմերի խախտմամբ», և հենց դա էլ հանգեցրել է շենքի վթարային վիճակին: Հեքեքյանը դիմել է քաղաքապետարան, մշակույթի նախարարություն, սակայն աշխատանքները նախկինի պես շարունակվում են։ Փորձագետների պնդմամբ՝ պատմամշակութային հուշարձանը կարող է փլուզվել ամեն պահի։

Մեկնաբանել