«Ժառանգություն» կուսակցության անդամը և համակիրը ազատ են արձակվել

Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք երեկ երեկոյան բերման էին ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանն ու կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Ժառանգություն» կուսակցությունը: 

«Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ Ժառանգության քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որեւէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին:

Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը: Այնտեղ է նաեւ փաստաբանը, ում արդեն 15 րոպե է ներս չեն թողնում:

Երեկոյան հայտնի դարձավ, որ վերջիններս ազատ են արձակվել: