Դատարանն այսօր հրապարակեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ նա 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի՝ այդ գումարը վճարելուն պես, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
33-ամյա Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին և մեղադրվում է սպանության փորձի՝ 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար: