Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան

Պաշտոնական այցով Երևան ժամանեց Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրան դիմավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Երկու վարչապետները հանդիպումից հետո հանդես եկան լրատվամիջոցների համար հայտարարություններով։ 

Նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։