Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան

Պաշտոնական այցով Երևան ժամանեց Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրան դիմավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երկու վարչապետները հանդիպումից հետո հանդես եկան լրատվամիջոցների համար հայտարարություններով։

Նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։

Մեկնաբանել