Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 10-11-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 10-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: