Մարտին Գալստյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ

Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ին փակ գաղտնի քվեարկությամբ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է ընտրել Մարտին Գալստյանին:

Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ Մարտին Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78, դեմ՝ 9 պատգամավոր:

Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից: Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին ընտրում է Ազգային Ժողովը` վեց տարի ժամկետով:

Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետզոտական կենտրոնի տնօրենն էր։

Մարտին Գալստյանը տնտեսագիտության թեկնածու է, ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցը (մագիստրոս): Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։

50-ից ավելի միջազգային մասնագիտական միջոցառումների մասնակից է, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ստորև՝ Մարտին Գալստյանի դասախոսությունը ՍիվիլՆեթի cԿաճառ հաղորդմանը

Մեկնաբանել