Միլիարդավոր դոլարներ գողացված են այս երկրից․ Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօրվա ասուլիսում հայտարարեց․ «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստաընկերությամբ ասում է՝ մենք ոչ մի բան չունենք․․․ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ՝ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ո՞նց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք ձեռք բերելու արդյունքում և մնացած այլ-այլ ունեցվածքները․․․»։