Փաշինյանը հարցնում է փողերի ծագման մասին

Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ընթացքում վարչապետ Փաշինյանը խոսեց նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբոր և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքների ունեցվածքների մասին։ «Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան միայն մի բանկում ունի երեսուն միլիոն դոլար, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը միլիարդների է տիրապետում, և ահավասիկ, մի քանի միլիոն դոլարանոց Կոնգրես հյուրանոցը պատկանում է Քոչարյանի որդուն և դստերը։ Ցույց տվեք՝ ի՞նչ փողերով։ Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում էդ երեսուն միլիոն դոլարը հանելու և վերադարձնելու է պետական բյուջե։ Եվ մյուսները՝ նույնպես»,-ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել