Մարտի 1-ի գործով կհարցաքննվեն Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը

Մարտի 1-ի գործով հարցաքննության են հրավիրվելու ՀՀ առաջին  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին:

Խաչատրյանը նշել է, որ վարույթ իրականացնող մարմինը կորոշի, թե երբ և ինչ կարգավիճակով կհրավիրվեն նրանք հարցաքննության:

«Երբ կհարցաքննվեն, ինչ կարգավիճակով` դա վարույթ իրականացնող մարմինն է որոշելու»,-ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքով` հարցաքննությունը ինքնանպատակ չէ, այն պետք է արդյունավետ լինի: Խաչատրյանի կարծիքով` «Սերժ Սարգսյանը կարևոր վկա է, գուցե նաև վկա չէ»: