Կարող եմ իմ ունեցած խոսակցությունները ցանկացած պահի հրապարակել. Փաշինյան

Կառավարության անդամները Ազգային ժողովում պատասխանում են պատգամավորների հարցերին: Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնազերծված հեռախոսազրույցի մասին: