Դատավոր Վաչե Մարգարյանը հերքում է, որ զանգահարել է ԱԱԾ տնօրենին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, որի անունը շոշափվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնազերծված հեռախոսազրույցում, հայտարարություն է տարածել՝ հերքելով, որ անձամբ ճանաչում է ԱԱԾ տնօրենին կամ որ զանգահարել է նրան։

«2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցությունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:

Մեկնաբանել