Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն առաջին անգամ այցելում է Վրաստան։
Ինչպես հաղորդում է վրաստանյան agenda.ge կայքը, երկու երկրները ստորագրել են պաշտոնական փաստաթուղթ, որով խորացնում են համագործակցությունը պաշտպանության ոլորտում։
Բացի այդ, Իսրայելի ՊՆ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել կիսելու Իսրայելի փորձը կիբերանվտանգության և պահեստազորային համակարգի ձևավորման ոլորտում։
Սեպտեմբերի 13-ին Ավիգդոր Լիբերմանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ հանդիպումներում քննարկվելու է տարածաշրջանային անվտանգությունը, Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն ու այլ հարցեր։
Իսրայելական սպառազինությունների արտահանման 13 տոկոսը, Իսրայելի ՊՆ տվյալներով, բաժին է ընկնում Ադրբեջանին։
Կարդացեք նաև՝
Ադրբեջանը Իսրայելից գնել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի զենք․ Ալիև
Լիբերմանի նշանակումն ու Բաքվի մեծ ակնկալիքները
Իսրայելը չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ Հայոց ցեղասպանության պատճառով