Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է՝ Էրդողանը չի զանգել Փաշինյանին

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ին հերքել է լուրը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսին զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սահմանը խախտած և Հայաստանում հայտնված երիտասարդի հարցով։

Թուրքական Հուրիյեթ թերթն այսօր գրել է, որ օգոստոսի 14-ին երկրի նախագահ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ թերթի՝ հեռախոսազանգի պատճառ է դարձել Հայաստանի սահմանին գտնվող Կարսի Կյուչուքդուրան գյուղի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենը:  Ըստ թուրքական լրատվամիջոցների՝  հուլիսի 24-ին Ումութ Ալին անասուններին արածեցնելու է տարել: Անասունները անցել են սահմանը, նրանց հետ բերելու նպատակով տղան հատել է սահմանը, հայտնվել  Հայաստանում  և ձերբակալվել:

Կարդացե՛ք նաև՝

Էրդողանը զանգել է Փաշինյանին. Հուրիյեթ