Ժողովրդային շարժումը մեկ ուժի մենաշնորհը չէ․ Միքայել Մանուկյան

Երևանի Ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորում է Միքայել Մանուկյանը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Մանուկյանը նշում է, որ ժողովրդային շարժումը, որ իշխանությունից հեռացրեց Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, մեկ ուժի մենաշնորհը չէ, այլ ամբողջ ժողովրդինը։ Մանուկյանը անթույլատրելի է համարում ժողովրդին ու քաղաքական ուժերին սևերի ու սպիտակների բաժանելու հռետորաբանությունը, որ շրջանառում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը։