Երևանի ավագանու ընտրություններում Լույս դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ Ապրիլյան հեղափոխության իրականացման հարցում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և Նիկոլ Փաշինյանի դերը եղել է առանցքային: Մյուս կողմից, Զեյնալյանը նկատում է, որ ինչպես հեղափոխությունը, այնպես էլ Արցախյան ազատամարտի հաղթանակը պատկանում է Հայաստանի ժողովրդին՝ առաջին գծում կյանքը զոհաբերած հայորդուց մինչև ամեն հայ ընտանիք, ով կրել է այդ հաղթանակի հետևանքները, նաև՝ զրկանքները:
Ապրիլյան հեղափոխությունը, ինչպես Արցախյան ազատամարտը, հայ ժողովրդինն է. Արտակ Զեյնալյան
Post navigation
Posted in: