ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են Անկախության տոնակատարությանը

Հայաստանի անկախության տոնակատարություններին մասնակցության հրավեր է ուղարկվելու երեք նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին․ ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Դրանով նախագահի ինստիտուտի նկատմամբ հարգանքի ուղերձ է հղվում հանրությանը»,- ասաց Աղաջանյանը։

Այսօր՝ ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների կիզակետը լինելու է Երևանի Հանրապետության հրապարակը: Միջոցառումն անցկացվելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո:

Մեկնաբանել