Նիկոլ Փաշինյանի ներգրավվածությունը վնասում է Երևանի ընտրություններին․ Անահիտ Թարխանյան

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր ուժերը հրապարակավ քննադատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ամեն օր ներկա է լինում և ելույթ է ունենում Իմ քայլը դաշինքի հանրահավաքներում։ Ավագանու ընտրություններին մասնակցող Երևանի հանրություն դաշինքի ղեկավար Անահիտ Թարխանյանը կարծում է, որ Ավագանու ընտրությունները չպետք է քաղաքականացնել, մինչդեռ Փաշինյանի ներկայությունն ու ներգրավվածությունը քարոզարշավի ընթացքը տանում է այլ ուղղությամբ, որը կապ չունի Երևանի և քաղաքի խնդիրների հետ։ Մյուս կողմից, Թարխանյանը նշում է, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ։

Մեկնաբանել