Իսրայելը ցավում է ռուսաստանյան օդանավի կործանման կապակցությամբ

Իսրայելի Պաշտպանության բանակը վշտակցություն է հայտնել սեպտեմբերի 17-ին ռուսաստանյան Իլ-20 օդանավի կործանման և անձնակազմի զոհվելու կապակցությամբ․ այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում, որը հրապարակել է Times of Israel պարբերականը։

Պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել սիրիական զինված ուժերի թիրախներին, որտեղ իրականացվել է «ճշգրիտ և մահաբեր զենքի արտադրություն, որն Իրանի անունից պետք է փոխանցվեր Լիբանանում Հեզբոլլահին»։

Իսրայելի պնդմամբ՝ այդ զենքը նախատեսված էր Իսրայելին հարվածելու համար։ Թել Ավիվը միջադեպի համար պատասխանատվությունը դրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա։

Ավելին՝ Սիրիայում ռուսական ինքնաթիռ է խոցվել, զոհվել է 15 մարդ

Մեկնաբանել