Պաշտոնյաներն իրենց վարքագիծը պետք է հարմարեցնեն նոր իրողություններին

Պետական գնումների ոլորտում արդեն չորս ամիս է՝ կոռուպցիա չկա, վստահեցնում է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Տիգրան Ուլիխանյանը։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում Ուլիխանյանն ասում է․ «Կոռուպցիա կարող ենք դիտարկել այն դեպքում, երբ պետական ամենաբարձր օղակներում խրախուսվում են չարաշահումները։ Այսօր այդ վիճակը չէ»։ Այդուհանդերձ նա նշում է, որ չարաշահումներ կան պետական ոլորտի ստորին օղակներում, որոնք առնչվում են գնումներին։

«Մեր պաշտոնյաները պետք է իրենց վարքագիծը բերեն ու հարմարեցնեն նոր իրողություններին, նրանք չպետք է մտածեն, որ պետական ողջ ապարատը զբաղված է միայն «խոշորներին» բռնելով, նրանք պետք է իմանան, որ պետական ապարատն ամբողջությամբ իր տեղում է»,- ասում է Տիգրան Ուլիխանյանը՝ հավելելով, որ վերջին չորս ամսվա ընթացքում ստեղծել են ռիսկերի բացահայտման առանձին համակարգ։ Նա հավելում է, որ նախկինում գնումների ոլորտում աշխատող որոշ պաշտոնյաներ ներկայացնում էին ոչ թե պետության, այլ սեփական շահն ու մասնավոր ընկերության, որի հետ պայմանագիր էին կնքում։