Այսօր և վաղը՝ անձրևային եղանակ

Սեպտեմբերի 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 23-26-ը նույնքան կբարձրանա:

Երևանում՝ սեպտեմբերի 22-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել