Իրազեկ քաղաքացիների միավորումն ահազանգում է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշում է ՝ «Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում են մեզ ազդարարողներին»:

Իոաննիսյանը հավելել է, որ իրենք ժամը 16:00-ին Մեդիա Կենտրոնում ասուլիս են տալու: