Փաշինյանն ընտրեց և մեկնեց ԱՄՆ

Վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարեց իր ընտրությունը։ Նա քվեարկեց Շենգավիթ վարչական շրջանի 8/16 տեղամասում։

Փաշինյանը նշեց, որ ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավների ժամանակ կրքեր են բորբոքվում, սրանից հետո Հայաստանում էլ ընտրությունների ժամանակ կրքեր են բորբոքվելու, քանի որ դրանք լինելու են իրական։
Վարչապետն ընտրատեղամասից անմիջապես ուղևորվեց օդանավակայան։ Նա աշխատանքային այցով այսօր մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։