Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ քարոզարշավի 12 օրերին ոստիկանությունը նպատակ է ունեցել կազմալուծել իրենց ակտիվի աշխատանքը։
Երևանի 4/35 ընտրատեղամասում քվեարկելուց առաջ Զոհրաբյանը ասաց․ «Կազմակերպված ձևով մեր 300 ակտիվիստները պարբերաբար հրավիրվել են ոստիկանական տարբեր բաժանմունքներ։ Նրանց ասել են, թե ահազանգ կա, և նրանք ընտրակաշառք են բաժանում, սակայն որևէ ահազանգ չի հաստատվել»։