Կրկնաքվեարկության փորձ՝ ըստ ԲՀԿ-ի․ հանձնաժողովի նախագահի պարզաբանումը

Ջրվեժի «Մայակ» թաղամասում գտնվող 2/11 ընտրատեղամասում, ըստ ԲՀԿ-ական պատգամաբոր Շաքե Իսայանի, կանխվել է կրկնաքվեարության դեպք։ Իր ֆեյսբուքյան էջում պատգամավորը տեղեկացրել է, թե քվեարկությունը եղել է «Իմ քայլը» դաշինքի օգտին։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էմմա Գասպարյանը հերքում է այս տեղեկատվությունը՝ պնդելով, որ սխալը գալիս է անձնագրային բաժնից. «Նույն ընտանիքում հարսն ու տալն են եղել, հարսը եկել է ու քվեարկել, տալի անձնագրի ժամկետը լրացած է եղել, նա անձնագրավարին է դիմել երկարացնելու նպատակով ու այնտեղից վերցրել է այդ 9-րդ ձև կոչվածը այստեղ քվեարկելու համար։ Անձնագրավարը այդ ձևում լրացրել է հարսի անձնագրի տվյալները։ Դրա համար էլ կրկնաքվեարկության դեպք է գրանցվել»։ Հանձնաժողովի անդամները դիմել են ոստիկանություն։ Գասպարյանի խոսքով՝ այլ խախտումներ չեն արձանագրվել։ Նա նաև ասաց, որ ընտրողների թիվը պակաս է այս տարի. ժամը 18:00-ի դրությամբ քվեարկել է 2016 ընտրողներից 724-ը։ «Միշտ մինչև 900 է եղել»,- ասաց նա։

Մեկնաբանել