Երևանի ավագանու ընտրություններին նախնական տվյալներով մասնակցել է 370.323 քաղաքացի

Այսօր` սեպտեմբերի 23-ին ընթացող Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին 20:00-ին: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիների 43.65%-ը կամ 370 323 ընտրող։

Ըստ վարչական շրջանների նախնական արդյունքներն են՝

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 85.192 է, որոնցից քվեարկությանն արդեն մասնակցել է 38.878-ը կամ 45.64 տոկոսը,

Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 39.994 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 18.593-ը (46.49 տոկոս),

Արաբկիր վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 97.932 քաղաքացի, ընտրությանն արդեն մասնակցել է 42.465-ը (43.36 տոկոս),

Դավթաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 32.741 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 15.361-ը (46.92 տոկոս),

Էրեբունի վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 94.069 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 37.983-ը (40.38 տոկոս),

Կենտրոն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 96.476 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 41.318-ը (42.83 տոկոս),

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 108.804 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 45.935-ը (42.22 տոկոս),

Նոր Նորք վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 101.124 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 45.017-ը (44.52 տոկոս),

Նորք-Մարաշ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 10.868 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 5.109-ը (47.01 տոկոս),

Նուբարաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 8.301 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 3.767-ը (45.38 տոկոս),

Շենգավիթ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 113.850 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 50.644-ը (44.48 տոկոս),

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 58.992 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 25.253-ը (42.81 տոկոս):

Մեկնաբանել