Նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքն ամենաշատ ձայնն է հավաքել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ որի՝ 65 տեղամասերից ստացված արդյունքների համաձայն՝ առաջատար է «Իմ քայլը» դաշինքը՝ հավաքած 82.62% ձայներով:

ԿԸՀ-ի նախնական ամփոփումը ստորև.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն-2767 կամ 6.28 տոկոս:

«Երևանի Հանրություն» դաշինք ՝ քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան-255, կամ 0,58 տոկոս:

«Երևանցիներ» դաշինք՝ քաղաքապետի թեկնածու՝ Արարատ Զուրաբյան-351, կամ 0,80 տոկոս:

«Երկիր ծիրանի» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան 568 կամ 1,43 տոկոս:

«Ժառանգություն» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան 273 կամ 0, 69 տոկոս:

«Ժողովրդական ուղի» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածու՝ Մանուել Գասպարյան-52 կամ 0,13 տոկոս:

«Իմ քայլը» դաշինք՝ քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարության-32,865 կամ 82,64 տոկոս:

«Լույս» դաշինք՝ քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Զեյնալյան- 1994 կամ 4,71 տոկոս:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»՝ քաղաքապետի թեկնածու՝ Միքայել Մանուկյան–651 կամ 1,54 տոկոս:

«Հայք» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան-81 կամ 0,19 տոկոս:

«Ռեֆորմիստներ» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Ավետյան –70 կա, 0,17 տոկոս:

«Օրինաց երկիր» կուսակցություն՝ քաղաքապետի թեկնածու՝ Մհեր Շահգելդյան-371 կամ 0,88 տոկոս:

Մեկնաբանել