ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի հեղափոխությունը անվանել է «հրաշալի օրինակ»

ՄԱԿ-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հարցազրույցում Գուտերեշը, խոսելով աշխարհում ավտորիտարիզմի աճի մասին և պատասխանելով հարցին, թե ինչ խորհուրդ կտա սովորական քաղաքացիներին, ասել է․

«Իսկապես, մենք տեսնում ենք, որ բռնատիրությունն աճում է։ Եվ կարևոր է վերափոխվել քաղաքացիական հասարակության։ Կարևոր է, որ լինենմարդիկ և մասնավորապես՝ երիտասարդներ, որ կարող են միավորվել և ցույց տալ, թե ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքները որքան կարևոր են մեր հասարակությունների համար։ Վերջերս մենք Հայաստանում խաղաղ անցման հրաշալի օրինակ ունեցանք, որ առաջ էին տանում երիտասարդները։ Այնտեղ խաղաղ կառավարման անցում եղավ, որ առաջնորդվում էր երիտասարդական շարժման կողմից։ Սրանք հրաշալի օրինակներ են՝ ցույց տալու, որ կան պատճառներ, որպեսզի հուսանք, որ երիտասարդ սերունդը կկարողանա ավելին անել, քան իմ սերունդը», – ասել է Գուտերեշը:

Մեկնաբանել