Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է․ Հայկ Մարության

«Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնում երևանցիներին վստահության համար ու նշում, որ այս հաղթանակը միայն իրենց թիմինը չէ։

«Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ:

Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը»,- գրել է Մարությանը:

Սեպտեմբերի 23-ին կայացած՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, ըստ նախնական տվյալների, «Իմ քայլը» դաշինքը 81 տոկոսից ավելի ձայն է հավաքել։

Մեկնաբանել