Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

Մենք հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների․ այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց ինձ թվում է՝ մենք Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներ կունենանք, որովհետև մինչև ընտրություններ մենք ԸՕ-ը պետք է բարելավենք: Մենք ավելի շատ, ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը: Պետք է Ընտրական օրենսգիրքը հասցնենք ավարտուն տեսքի»,- նշել է խմբակցության ղեկավարը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ի գիշերը Մանհեթնի «Յեյլ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևան վերադառնալուն պես բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ՝ ԱԺ-ն ցրելու մասին:

Մեկնաբանել