Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ «Հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու» համար։

Այս մասին նշված է Դատական տեղեկատվական Datalex համակարգում:

Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայցը ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։ 

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում «Մարտի1-ի» գործով նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն է։