Ուրախ էի տեսնելու ձեզ, վարչապե՛տ Փաշինյան․ Կանադայի վարչապետի գրառումը

Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոն սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովին ոտնկայս հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս առթիվ Թվիթերում Տրուդոն գրել է․

«Ուրախ էի հանդիպել ձեզ, վարչապետ Փաշինյան։ Անհամբերությամբ սպասում եմ կրկին հանդիպելու ձեզ հաջորդ ամիս՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին»։

Հոկտեմբերի 11-12-ին Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողով, որին ակնկալվում է բազմաթիվ երկրների ղեկավարների մասնակցությունը։ Երևան են ժամանելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոն։

Մեկնաբանել