Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն

Ոստիկանության Զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Արմենպրես»-ին է տեղեկացրել ՀՔԾ լրատվական ծառայությունը:

«Լևոն Երանոսյանը կանչվել է հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու համար»,- տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

ՀՔԾ-ից նշեցին, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել