Սեպտեմբերի 25-ին կառավարության շենքի դիմաց Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում` բարձրացնելով ոռոգման ջրի խնդիրը։
Զուգահեռ ակցիա են իրականացնում նաև «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի Երևան-Արմավիր երթուղու վարորդները` նշելով, որ բացի իրենցից, անօրինական այլ տրանսպորտային միջոցներ են աշխատում և ուղևորներ են «փախցնում»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը Նարեկ գյուղի բնակիչներին վստահեցրեց, որ մոտ 30 րոպեից ջուր կունենան:
«Աշնանացանի ժամանակ լրիվ ջուրը պետք է ապահովվի», – նշեց նա և ավելացրեց, որ ջուր են ունենալու Ազատի ջրամբարից։
Ինչ վերաբերում է Երևան-Արմավիր երթուղու վարորդների ակցիային` այս պահին ընկերության տնօրենը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հանդիպման է նախարարի հետ: