Տարկետում․ կրթության ու բանակի արանքում

2017 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կար գավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Դրանով սահմանափակվում էր կրթական հիմքով տարկետում ստանալու իրավունքը, իսկ ուսումը շարունակելու համար տարկետում կարող էին ստանալ միայն այն քաղաքացիները, ովքեր սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կկնքեին պաշտպանության նախարարության հետ ու ուսման ընթացքում կանցնեին ռազմական պատրաստություն, իսկ ուսման ավարտից հետո պաշտպանության նախարարության նշած վայրում ու պայմաններով կանցնեին զինվորական ծառայություն։ Հակառակ դեպքում՝ 18 տարեկանը լրացած քաղաքացիները պարտադիր պետք է զորակոչվեին բանակ։

ՍիվիլՆեթի ֆիլմն անդրադառնում է Հայաստանում տարկետման սահմանափակման փորձերի պատմությանն ու դրանց դեմ շարժումներին։

Մեկնաբանել