Արցախում զինծառայող է զոհվել` Աղասի Դերենիկի Մկրտչյանը

Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծայառող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության կայքը:

Ըստ հաղորդագրության` սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեկնաբանել