Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը հայաստանյան այցը չի քննարկել․ Կրեմլի խոսնակ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին Դուշանբեում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի, Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Ինչպես փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները, հղում անելով Կրեմլի խոսնակին, ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում կարճ հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Պեսկովի խոսքով՝ ՀՀ վարչապետի հետ Պուտինը չի քննարկել Հայաստան իր այցի հեռանկարները․ «քննարկվել են այլ՝ հրատապ, ընթացիկ հարցեր»։

ՀՀ կառավարությունը հանդիպման տեսանյութ է հրապարակել։

 

Երեկ Ռուսաստանի նախագահը կարճատև այցով Բաքվում էր։