Բելառուսական նոր «Պոլոնեզ»-ներ՝ Բաքվում

Ադրբեջանը Բելառուսից ստացել է «Պոլոնեզ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների նոր խմբաքանակ, հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։

«Ադրբեջանա-բելառուսական միջկառավարական համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջանին մատակարարվել է «Պոլոնեզ» 301-միլիմետրանոց օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների հերթական խմբաքանակը»,- ըստ «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության՝ ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի բանակն այս տարի է սկսել սպառազինվել «Պոլոնեզ»-ներով, որոնց առավելագույն հեռահարությունը 300 կմ է։

 

Թեմայի շուրջ ավելին՝ Ալիևը ծանոթացել է բելառուսական «Պոլոնեզ»-ներին. ադրբեջանական կայքեր