Հոկտեմբերին տեղումները նորմայից շատ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը։

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+14°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+28°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +1…+3°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -5…-6°C, առավելագույնը՝ +31…+32°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման՝ 27-32 մմ):

Շիրակի,Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+8°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +20…+23°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -2..-5°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -10…-15°C, առավելագույնը՝ +25…+28°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 38-66 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+10°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +22…+25°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…+3°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -10…-14°C, առավելագույնը՝ +28…+30°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 44-49 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9…+12°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +25…+28°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2…+5°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -5…-6°C, առավելագույնը՝ +28…+30°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 62-63 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12…+14°C, լեռնային շրջաններում` +6…+8°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +26…+28°C, լեռնային շրջաններում՝ +20…+23°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +1…+3°C, լեռնային շրջաններում` -2…-5°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -5…-6°C, առավելագույնը՝ +31…+32°C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -10…-13°C, առավելագույնը՝ +25…+28°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 30-40 մմ, լեռնային շրջաններում 70-72 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13…+15°C, նախալեռնային շրջաններում` +8…+10°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +26…+30°C, նախալեռնային շրջաններում՝ +20…+24°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +2…+5°C, նախալեռնային շրջաններում` 0…-3°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -4…-5°C, առավելագույնը՝ +32…+33°C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -12…-15°C, առավելագույնը՝ +25…+28°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 30-55 մմ, նախալեռնային շրջաններում 39-74 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+28°C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2…+4°C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -4…-5°C, առավելագույնը՝ +32…+33°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 27-32 մմ):