«Սասնա ծռեր» խմբավորումը դարձավ կուսակցություն

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը:

Համագումարի նախագահության անդամ է ընտրվել Վարուժան Ավետիսյանը:

Վարուժան Ավետիսյանն իր ելույթում նշել է, որ պետք է շարժվեն զուհագեռաբար 4 ուղղություններով՝

ա. հիմնադրել նոր հանրապետություն՝ համայն հայության կամքն արտահայտելու հնարավորություն ունեցող,

բ. մեկնարկել միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի և գործող միջազգային պայմանագրերի հենքի վրա հայրենիքի ու հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման և ռուսական գաղութատիրությունից ազատագրման իրավաքաղաքական գործընթաց,

գ. առաջադրել Նախիջևանի և Կուր գետի աջ ափի տարածքների վրա միջազգային իրավունքին համապատասխան նոր հանրապետության իրավազորության հաստատումը՝ որպես այս գործընթացի հերթական քայլ և ձեռնամուխ լինել դրա իրականացմանը, ինչի շնորհիվ նոր հանրապետությունն ամբողջ իր տարածքի վրա կձևավորվի որպես Կուր-Արաքսյան Հանրապետություն

դ. իրականացնել համակարգային փոփոխություններ՝ հիմնվելով ազգային մշակույթի վրա, և ստեղծագործաբար ներառելով միջազգային փորձը՝ ընդունել նոր Սահմանադրություն։

Համագումարին ելույթ է ունեցել նաև Ժիրայր Սեֆիլյանը։ Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ դեռևս չի կարող անդամագրվել կուսակցությանը, քանի որ չունի ՀՀ քաղաքացիություն, սակայն արդեն դիմել է այն ստանալու համար։ Սեֆիլյանը նշել է՝ հակահեղափոխականության վտանգ չի տեսնում։

Մեկնաբանել