Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները և կազմել արձանագրություն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում, համաձայն որի՝ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ՝ Երևանի ավագանին ընտրվել է, և մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

  1. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 57 մանդատ,
  2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5 մանդատ,
  3. «Լույս» կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ։

Մեկնաբանել