Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը

94 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Մահվան պատճառների մասին հայտնի չէ, նա մահացել է իր տանը՝ Ֆրասնիայում։

Ազնավուրը 20-րդ դարի ֆրանսիացի ամենամեծ կատարողներից էր։ Իր կարիերայի ընթացքում ստեղծել և ձայնագրել է ավելի քան 1300 ստեղծագործություն։ Ընդհանուր առմամբ աճառվել է նրա սկավառակների ավելի քան 180 մլն օրինակ։ Շառլ Ազնավուրը խաղացել է ավելի քան 60 դեր կինոյում։

2013թ․ Ազնավուրը Երևանում զրուցել էր ՍիվիլՆեթի հետ։