Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Թվիթերում գրառում է արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։
«Մենք կորցրինք Շառլ Ազնավուրին, որը միայնակ մարմնավորում էր Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների խորքը, հարստությունը, մարդկայնությունը։ Սա մեր երկու երկրների և նրա պոեզիայի երկրպագուների համար շատ ծանր կորուստ է»,- գրել է դեսպանը։
Nous venons de perdre Charles #Aznavour, qui personnifiait à lui seul la relation entre la France et l’Arménie dans toute sa profondeur, sa richesse, son humanité.
C’est une perte immense pour nos deux pays et tous les amoureux de sa poésie. pic.twitter.com/ibbTvBVboh— Jonathan Lacôte (@JonathanLacote) October 1, 2018
Ազնավուրի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը․
«Յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև:
Ամենածանր պահերին Շառլ Ազնավուրը մոբիլիզացրել էր Ֆրանսիան ի նշան զորակցության Հայաստանի և օժանդակել բազում կապերի հաստատմանը մեր երկրների միջև:
Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներին, իսկ երգերը սահմաններ հատեցին հասանելի դարձնելով ֆրանսերեն լեզուն բոլորի համար: Նրա երգերի բառերը և պեոզիան կշարունակեն ուղեկցել մեզ:
Դեսպանությունն իր ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքին և մերձավորներին և այսօրվանից իսկ միանում նրա հիշատակին մատուցվող հարգանքի տուրքին»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ գրել է, որ Ազնավուրին հրավիրել էր իր հետ Երևանում կայանալքի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որտեղ նա երգելու էր։
We will share with the Armenian people the mourning of the French people.
«Հայ ժողովրդի հետ մենք կկիսենք ֆրանսիացի ժողովրդի վիշտը»,- գրել է Մակրոնը։
Je l’avais convié à mon déplacement à Erevan pour le sommet de la francophonie, où il devait chanter. Nous partagerons avec le peuple arménien le deuil du peuple français.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) October 1, 2018